Վիտալի Չուրկին
Վիտալի Չուրկին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1974) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1981) |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, մանկական դերասան, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ և կինոդերասան |
Դավանանք | ուղղափառություն և Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 21, 1952[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][3] |
Վախճանի օր | փետրվարի 20, 2017[4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Վիտալի Չուրկին (ռուս.՝ Виталий Чуркин, փետրվարի 21, 1952[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3] - փետրվարի 20, 2017[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ռուս դիվանագետ։ 2006 թվականի ապրիլի 8-ից մինչև 2017 թվականի փետրվարի 20-ը եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը[7]։ Մահացել է փետրվարի 17-ին Նյու Յորքում[8][9].: Վիտալի Չուրկինը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։
Դիվանագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Պատմական գիտությունների թեկնածու է։ Տիրապետել է անգլերեն, մոնղոլերեն և ֆրանսերեն լեզուներին։
1974 թվականին անցել է դիվանագիտական ծառայության։
1974-1979 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ թարգմանչական բաժնում։
1979-1982 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ ԱՄՆ-ի բաժնում՝ որպես երրորդ քարտուղար։
1982-1987 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատանը՝ որպես երկրորդ և առաջին քարտուղար։
1987-1989 թվականներին աշխատել է որպես ռեֆերենտ՝ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնում[10]։
1989-1990 թվականներին աշխատել է ԱԳՆ-ում՝ որպես մամլո քարտուղար։
1990-1991 թվականներին գլխավորել է ԱԳՆ ինֆորմացիայի վարչությունը։
1991 թվականին եղել է ԱԳՆ կոլեգիայի անդամ։
1991-1992 թվականներին գլխավորել է ՌԴ ինֆորմացիայի կառավարման վարչությունը։
1992-1994 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։
1994-1998 թվականներին եղել է Բելգիայում ՌԴ դեսպան, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ։
1998-2003 թվականներին եղել է Կանադայում ՌԴ դեսպան։
2003-2005 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան։
2006 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NEW PERMANENT REPRESENTATIVE OF RUSSIAN FEDERATION PRESENTS CREDENTIALS — UN, 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 Ukraine crisis: US and Russia in key London talks — BBC Online, 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 Hague Court Seeks Warrants for Libyan Officials — The New York Times, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Roth R. Vitaly Churkin, Russia's ambassador to UN, dies suddenly at 64 — CNN, 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/international/article/2017/02/20/l-ambassadeur-russe-a-l-onu-vitali-tchourkine-est-mort_5082637_3210.html
- ↑ Николић: Заједнички рад са Вучићем на обнављању Србије
- ↑ Указ президента РФ. О Постоянном представителе Российской Федерации при Организации Объединенных Наций в Нью-Йорке, США, и Представителе Российской Федерации в Совете Безопасности Организации Объединенных Наций. - Пресс-служба президента РФ, 08.04.2006. - № 336
- ↑ «Умер Виталий Чуркин». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «О кончине Постоянного представителя Российской Федерации при ООН В.И.Чуркина».
- ↑ Информация на сайте newafrica.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Չուրկին» հոդվածին։ |
|
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 2017 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Ռուս թարգմանիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ